Բաղյան Ջեյմս Ֆիլիպի Բաղյան Ջեյմս Ֆիլիպի: Ծնվել է 1952թ.  փետրվարի 22-ին ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում: Տիեզերագնաց-օդաչու, բժիշկ: 1973թ. սովորել է Դրեքսելի ճարտարագիտական համալսարանը, այնուհետև 1977թ.՝ Թոմաս Ջեֆերսոնի բժշկական համալսարանը:

 1976-1978թթ. եղել է ԱՄՆ-ի ռազմածովային օդային փորձարկման կենտրոնի մեխանիկոս-ճարտարագետ: 1978-1980թթ.՝ տիեզերական հետազոտության կենտրոնի չվերթի վիրաբույժ: 1980-1995թթ.-ից եղել է տիեզերական հետազոտությունների ամերիկյան կենտրոնի տիեզերագնաց: 1994-1997թթ. աշխատել է ծառայողի առողջապահության ծառայությունում, 1995-1998թթ.՝ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունում: 1998թ.-ից եղել է ԱՄՆ առողջապահության ազգային կենտրոնի վետերանների առողջության վարչության տնօրեն: 1977թ. ստացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում:
 Եղել է հայազգի առաջին տիեզերագնացը: Կատարել է 2 թռիչք տիեզերք՝ 1989թ. (STS29) և 1991թ. (STS-40), թռիչքների տևողությունը՝ 4,99 օր և 9,09 օր:
 Հայաստանի վրայով թռչելիս արտասանել է «Ողջույն» և «Խաղաղություն» բառերը:
 Աշխատությունները վերաբերում են տիեզերական հիվանդության պատճառներին, շարժման տիեզերական հիվանդությանը, թռիչքի ժամանակ մարդու օրգանիզմում առաջացող փոփոխություններին, բժշկակենսաբանությանը, տիեզերական ճառագայթմանը:
1992 թ. ստացել է տիեզերական հետազոտությունների ամերիկյան կենտրոնի ծառայության բացառիկ մեդալ:
 
 
Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am