Բաղրյան Նելսոն Էդուարդի: Ծնվել է 1959թ. մայիսի 1-ին Մարտակերտ քաղաքում: Մահացել է 1992թ. մարտի 23-ին «Ղասունց յաթաղ» տեղամաս (ԼՂՀ Մարտակերտի շրջանում):  Ազատամարտիկ։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1985) 1985-1988 թվականներին աշխատել է Մարտակերտի 3 միջնակարգ դպրոցում։ 1988 թվականից զինվորագրվել է ազգային-ազատագրական պայքարին Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում ստեղծել է սակրավորների խումբ։ 1992 թվականից նշանակվել է նույն Պաշտպանական շտաբի սպառազինության գծով հրամանատարի տեղակալ։ Կազմավորել է տանկային վաշտ, Սրխավենդի ազատագրական մարտերի ժամանակ վարել է Տ-72 տանկը՝ կատարելով նաև նշանառուի պարտականություն. հակառակորդին պատճառել է կենդանի ուժի զգալի կորուստ՝ ստեղծելով կամավորական ջոկատների առաջխաղացման հնարավորություն։ Նրա ղեկավարած սակրավորների խումբը բազմիցս ականազերծել է ռազմական գործողությունների առաջին գծի տեղանքը։ 1992 թվականի մարտի 23-ին զոհվել է ականի պայթյունից։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Մարտակերտի 3 միջնակարգ դպրոցը կոչվել է Բաղրյանի անունով։ Թաղված է Մարտակերտում։

 

Ս. Մարգարյան

 

Գրականություն՝

Մարգարյան Ս., Մարտակերտ, Չհայտարարաված պատերազմի կիզակետ (փաստագրություն), Ս., 1999 թ.

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am