Բադասյան Վահան Միքայելի: Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ: Ծնվել է 1968 թ. հունիսի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում։ Ավարտել է Խանձաձորի ութամյա, ապա՝ Հայաստանի Ղափան քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցը։ 2001 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պետական պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։
Արցախյան պատերազմի ժամանակ դարձել է գումարտակի հրամանատար[, պատերազմի ավարտից հետո եղել է Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար։ 1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1988-ի մայիսին հիմնել է Հադրութի պարտիզանական ջոկատը, ուը 1992-ին ընդգրկվել է Հադրութի պաշտպանական շրջանի Սարինշենի վաշտում, ապա՝ Սարինշենի 1-ին գումարտակում։ 1993 թվականին նշանակվել է գումարտակի հրամանատար։ 1991-94 թթ-ին մասնակցել է Մարտակերտի (Ներքին Հոռաթաղ, Մարտակերտ), Հադրութի (Խանձաձոր, Ծամձու, Սարինշեն, Տող, Արեշատ, Պլեթանց, Մելիքաշեն, Այգեստան, Նորաշեն, Ջրաբերդ, Խծաբերդ, Հին Թաղլար), Ֆիզուլիի (Սեյիդահմեդլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական, Սուլթանլու-Զանգելան-Մինջեան և Բոյուք Բահմանլու ճակատում մղվող մարտերին։1994 թ. վիրավորվել է։ 1996-1999 թթ. նախաձեռնել և լիովին վերականգնել է հայրենի Խանձաձոր գյուղը, որն ամբողջովին ավերվել էր պատերազմի սկզբին։ 2001 թ-ից առ այսօր զբաղվում է հողագործությամբ։ Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով:
Գրականություն՝
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարանa
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am