Բաբայան Սամվել ԱնդրանիկիԲաբայան Սամվել Անդրանիկի: Ծնվել է 1965թ. մարտի 5-ին Ստեփանակերտ քաղաքում (ԼՂՀ): 1983-1985թթ. ծառայել է ԳԴՀ-ում տեղակայված խորհրդային զորախմբում: 1988թ.-ից մասնակցել է Արցախյան ազատագրական պատերազմին: 1989-1991թթ. եղել է զինված պայքարի ղեկավարներից, Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատի հրամանատար, կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ: 1991թ. հունիսին Կոլցո գործողության ժամանակ ձերբակալվել է ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարի զորքերի կողմից և ավելի քան 6 ամիս պահվել Շուշիի և Բաքվի բանտերում: 1992թ. մարտից օգոստոս եղել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, 1992թ. օգոստոսից մինչև 1993թ. ապրիլ` ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ, 1993թ. ապրիլից նոյեմբեր` ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի պաշտոնակատար, 1993թ. նոյեմբերից 1999թ. դեկտեմբեր՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, 1995-99թթ.` ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար: 1992-1994թթ. եղել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի անդամ, 1992-1995թթ.` ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, 1995-1999թթ.` ԼՂՀ կառավարության և ԼՂՀ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ: 1992-94թթ. համակարգել է ԼՂՀ պաշտպանական շրջանների մարտական գործողությունները, մասնակցել Շուշիի ազատագրման պլանի մշակմանը, եղել ուղղության հրամանատար: 2005թ. հիմնել է Դաշինք կուսակցությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակի փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996): Արցախի Հերոս (1997): Պարգևատրվել է ԼՂՀ Ոսկե Արծիվ շքանշանով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։

 

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am