Բաբալյան Արտաշես: Բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀԴ կուսակցության անդամ: Ծնվել է 1886թ. նոյեմբերի 17-ին Ցարական Ռուսաստանի Շուշի քաղաքում (այժմ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում): Մահացել է 1959թ. օգոստոսի 1-ին Պարսկաստանի (ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետության) Թեհրան քաղաքում: Սովորել է Շուշիի ռեալիստական դպրոցում: 1912թ. ավարտել է Ժնևի բժշկական ինստիտուտը: Որպես բժիշկ աշխատել է Ս. Պետերբուրգում, Բաքվում: 1914թ. աշխատել է Խարկովի Տրուդովսկու հիվանդանոցում: 1914-1918թթ. Առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է Վարդանի կամավորական գնդի գլխավոր բժիշկը:
1917թ. ընտրվել է Հայոց ազգային խորհրդի անդամ: 1918-20թթ.` ՀՀ խորհրդարանի անդամ: 1919թ.-ի ապրիլից մինչև 1920թ.-ի մայիս եղել է խնամատարության և աշխատանքի, ապա՝ գյուղատնտեսության նախարար: 1921թ. աշխատել է Թեհրանի զինվորական հիվանդանոցում: 1920թ.-ի սեպտեմբեր-նոյեմբերի թուրք-հայկական պատերազմի ժամանակ, որպես լիազոր ներկայացուցիչ Սիմոն Վրացյանի հետ ուղարկվել է Կարս, որի անկումից հետո` հոկտեմբերի 30-ին, գերի է ընկել: Գերությունից ազատվելուց հետո` 1921թ. անցել է Թավրիզ, ապա՝ Թեհրան, աշխատել է զինվորական հիվանդանոցում: 1943թ. սեպտեմբերին անակնկալ ձերբակալվել է Իրան ներխուժած խորհրդային ուժերի պահանջով, ազատվել` 1945թ.-ի հունիսին:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am