Հայ ազգային կուսակցությունների հիմնադրումը և գործունեության սկզբնափուլը: Օսմանյան կայսրությունում կիրառվող պետական ջարդարարական քաղաքականության հետևանքով հայոց դարավոր ազատագրական շարժումը XIX դարի 80-ական թվականների կեսերին բարձրացավ որակական նոր աստիճանի՝ ազգային հեղափոխության։ Պայքարի ղեկավարությունը ստանձնեցին նոր ձևավորվող ազգային կուսակցությունները, որոնք, չնայած ծրագրային, գաղափարական տարբերություններին, հետապնդում էին նույն գործնական նպատակը ՝ թուրքական բռնակալությունից Արևմտյան Հայաստանի ազատագրումը։
Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի՝ դարերով խավարի մեջ կորած գյուղերում և քաղաքներում հիմնվում էին ազատագրական գաղտնի խմբեր, ստեղծվում էին կուսակցական տեղական կազմակերպություններ։ Տարբեր ևրկրների հայ համայնքներում կազմակերպվում էին կամավորական ջոկատներ, որոնք անցնում էին Արևմտյան Հայաստան՝ աջակից լինելու տեղի հայության պայքարին։
Հայկական հեղափոխությունն ընթանում էր ներքին ու արտաքին խիստ աննպաստ պայմաններում։ Եվրոպական տերությունները և Ռուսաստանը Հայկական Հարցը դիտում էին սոսկ իբրև օսմանյան պետության ներքին գործերին միջամտելու, այնտեղ սեփական ազդեցության ոլորտներն ընդլայնելու միջոցներից մեկը։
Հայ ժողովրդի տարանջատվածությունը, նրա նկատմամբ թուրքերի, քրդերի ու չերքեզների կողմից կատարվող հալածանքները, հարստահարումներն ու ջարդերը, մուսուլման հոծ բնակչությամբ շրջապատված լինելը, կողքին հավատակից կամ բախտակից հարևան չունենալը հայության համար համարյա անկարելի էին դարձնում համազգային ազատագրական պատերազմի հնարավորությունը։ Բնաջնջման ենթարկվող ազգին կյանքը ստիպում էր ընտրել թուրքական անարգ բռնակալության դեմ դաժան պայքարի ուղին;
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am