Ազատ գյուղ: Գտնվում է ԼՂՀ Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանում՝ Գետաշենից 5 կմ հյուսիս՝ 1350 մ բարձրության վրա։ 1988 թվականի  տվյալներով բնակչության թիվը 550 է։ Զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ։ Գյուղը ունեցել է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց։ Գյուղում կար քարաշեն եկեղեցի (XIII դ.), շրջակայքում՝ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Պանդալիոն մատուռը (XIX դ.), արևմտյան կողմում՝ վանքի ավերակներ։1990-ին ԽՍՀՄ  ՆԳ զորքերի օգնությամբ ադրբեջանական Միացյալ հատուկ նշանակության ջոկատայինները գրավել են գյուղը։ Բնակիչները տեղահանվել են, մեծ մասը բնակություն է հաստատել ՀՀ-ում։ Գյուղը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։

Կ. Ղահամանյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am