Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ախիջանենց Աղազար դի Խաչիկ

 Ախիջանենց Աղազար դի Խաչիկ: Ծնվել է 1960թ. Իրանի Նոր Ջուղա քաղաքում: Մահացել է 1750թ. Դաղստանի Ղզլար քաղաքում: 1721-1722թթ. պարսկա-աֆղանական պատերազմի ժամանակ մասնակցել է Նոր Ջուղայի հայերի ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպմանը: 1722թ. իր ջոկատով անցել է Գիլանում գործող ռուսական զորքերի կողմը: Եղել է ռուսական զորքերի Հայկական էսկադրոնի կազմակերպիչներից: 1924թ.-ից, Պետրոս դի Սարգիս Գիլանենցի մահվանից հետո՝ Հայկական էսկադրոնի հրամանատար:

1722-1735թթ. ռուսական զորքերի կասպիական արշավանքի ժամանակ մասնակցել է բոլոր ռազմական գործողություններին: 1730թ. եղել է ռուսական բանակի փոխգնդապետ: 1733թ.՝ ռուսական բանակի գնդապետ: 1734թ.՝ ռուսական բանակի գեներալ-մայոր:

Վայելել է ռուսական բանակի վստահությունը, մեծապես նպաստել հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդմանը:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am