Աղբյուր Սերոբ Աղբյուր Սերոբ, Սերոբ Փաշա (Վարդանյան Սերոբ), ծնվել է 1864-ին գ. Սոխորդում (Խլաթի գավառում)-մահացել է 1899, գ. Գելիեգուզանում (Սասունում), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Խուսափելով թուրք. իշխանությունների հետապնդումներից` 1891-ին հեռացել է ծննդավայրից, եղել է Կ. Պոլսում, Ռումինիայում: 1895-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ, կազմակերպել տեղի ինքնապաշտպանությունը: 1897-ին կռվել է Թեղուտում և Սոխորդում: 1898-ի հոկտ. 20-ին Բաբշենի նշանավոր կռվից հետո այլևս անհնար է դարձել Խլաթում մնալը, ուստի ապաստանել է Սասունում: Աղբյուր Սերոբի մղած բոլոր կռիվները լավ կազմակերպվածության շնորհիվ ավարտվել են հաղթանակով: 1898-ի նոյեմբերին թուրքերին հաջողվել է մատնությամբ թունավորել Աղբյուր Սերոբին, սակայն, մինչև վերահաս մահը, իր զինակիցների հետ Գելիեգուզան գյուղում պաշարված, նա դիմադրել է թուրքերին: Այդ ընդհարման ժամանակ վիրավորվել է նրա կինը` Սոսեն (տես Սոսե մայրիկ), սպանվել են նրա որդին և երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղված է Բաղեշի Ս. Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզան գյուղում: Աղբյուր Սերոբի սխրանքների մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել:

 


Գրականություն


«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am