Ավետիք Լուկաչ (Ավետիքյան Ղուկաս): Ծնվել է 1847թ. հոկտեմբերի 18-ին Ռումինիայի Եղիսաբեթուպոլիս (այժմ՝ Դումբրվեն) քաղաքում: Մահացել է 1909թ. Ռումինիայի Եղիսաբեթուպոլիս (այժմ՝ Դումբրվեն) քաղաքում: 1870-77-ին ուսուցչություն է արել տեղի հայկական դպրոցում, մինչև 1891-ը եղել է նախակրթարանի տնօրեն: 1878-ին ընտրվել է Եղիսաբեթուպոլսի հայ ժողովրդապետ: Նույն քաղաքում հիմնել է արվեստների վարժարան: Հունգարերեն լեզվով գրել է հայագիտական աշխատություններ՝ «Հայոց պատմություն» (1877), «Հայ գիտական ակադեմիա» (1883), «Առանձնաշնորհյալ Եղիսաբեթուպոլիս քաղաքի իրավունքներն ու պարտավորությունները» (1891), «Քրիստոնեության մուտքը հայոց մոտ» (1904) և այլն:
Ավետիք Լուկաչը բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Գեռլայի «Արմենիա» (հունգարական) ամսագրում: Արժանացել է ասպետական կարգի շքանշանի: Բուդապեշտի փողոցներից մեկը կոչվել է Ավետիք (Ավետիքյան) գերդաստանի անունով:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am