Ավդալբեգյան Թադևոս Հայրապետի Ավդալբեգյան Թադևոս Հայրապետի: Ծնվել է 1885թ. հոկտեմբերի 15-ին Իրանի Մակու քաղաքում: Մահացել է 1937թ.: Տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան, բառարանագիր, հրապարակախոս: 1907թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1913-17-ին՝ վտարանդի: 1921-ից դասավանդել է ԵՊՀ-ում: Աշխատությունները վերաբերում են տնտեսագիտության, Հայաստանի հողերի ոռոգման պատմության, հայ հասարակական հոսանքների ձևավորման, հայ գրականության և պատմագիտության, ճարտարապետության հարցերին: Ուսումնասիրել է հայկական վիմագրերը, հայ շինականի վարձատրությունը 5 դարում, հարկատեսակները (հաս, սակ, բաժ, բահրա ու մուլք): Գերմաներենից թարգմանել է Կ. Մարքսի «Կապիտալը»: Հրատարակության է պատրաստել Զաքարիա Ագուլեցու «Օրագրութիւնը» և Աբրահամ Երևանցու «Պատմութիւն պատերազմացն...» երկերը (1938, ռուսերեն՝ 1939): Բռնադատվել և գնդակահարվել է, հետմահու (1955) արդարացվել: Համահեղինակ է «Ռուս-հայերեն նոր բառարանի» (հատոր 1-2, 1933-35): Մահացել է 1937 թվականին:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

Երկեր. Հայագիտական հետազոտություններ, Ե., 1969:

Ռուս-հայերեն տնտեսագիտական տերմինների բառարան (1964):

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am