Աթաբեկյան Լևոն ՆիկոլայիԱթաբեկյան Լևոն Նիկոլայի: Ծնվել է 1857 թվականի սեպտեմբերի 15-ին Կուսապատ գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում): Մահացել է 1918 թվականի մարտի 20-ին՝ Բաքվում: Եղել է հասարակական-քաղաղաքական գործիչ, բժիշկ, բանաստեղծ։ Լայպցիգի և Թյուբինգենի համալսարաններում ուսումնասիրել է հասարակական գիտություններ, Բեռլինում և Ցյուրիխում ուսանել է բժշկագիտություն։ 1903-ից ծավալել է հասարակական-քաղաղաքական գործունեություն։ Հարել է ՀՀԴ կուսակցությանը: 1907-ից մտել Էսէռների շարքերը (գլխավորել է հայ Էսէռների կազմակերպությունը)։ 1909-ին բանտարկվել է, ազատվել 1912-ին։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայոց ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի փոխնախագահ։ Աթաբեկյանը հայ ժողովրդի ազգային ազատագրման միակ ուղին համարել է Ռուսաստանի և միջազգային հեղինակավոր ուժերի հետ համախմբվելը։ Ղարաբաղի բարբառով գրված գործերում պատկերված է Ղարաբաղի հայության ծանր վիճակը։ Զոհվել է Բաքվում՝ ազգամիջյան ընդհարումների ժամանակ բանագնացի առաքելություն կատարելիս։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am