Աչըքպաշյան Արամ (Կարապետյան Գրիգոր): Ծնվել է 1867թ.-ին Արաբկիրում: Մահացել է 1915թ.-ին Կ. Պոլիսում: Եղել է քաղաքական գործիչ, ազգային-ազատագրական շարժման մասնակից: Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1886-ին տեղափոխվել Է Կ.Պոլիս: Մեծն Մուրադի Կ. Հարություն Ճանկյուլյանի հետ հիմնել է հնչակյան կուսակցության Կ.Պոլսի մասնաճյուղը: 1890-ի Գում Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից: 1892-1904-ին գործել է Փոքր Հայքում և շրջակա գավառներում, փորձել միավորել այնտեղ պայքարող հայդուկային խմբերի գործունեությունը: Աչըքպաշյանը մեծ դեր Է խաղացել Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանության (1895) ընթացքում: Այնուհետև անցել Է Եվրոպա: 1907-ին Փարիզում, ՍՍապահ-Գյուղյանի և Սեծն Մուրադի հետ ՍԴՀԿ կենտրոնական վարչության հանձնարարությամբ բանակցել Է երիտթուրքերի ղեկավարների հետ: 1908-ի երիտթուրք հեդաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս: 1914-ին հնչակյան այլ գործիչների հետ ձերբակալվել է: Դատվել է իթթիհաթի ղեկավարներին ահաբեկելու փորձի մեղադրանքով և «քսան կախաղանների» թվում մահապատժի ենթարկվել Կ.Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am