Աշոտ III Ողորմածը (953-977): Աբասին հաջորդեց որդին՝ Աշոտ III Ողորմածը (953-977), որը գահակալման սկզբին 45 հազարանոց հայկական զորաբանակով հակահարված հասցրեց Աբխազաց թագավորության նվաճողական փորձերին ևՀաղպատի վանք ամրապնդեց տերության հյուսիսային շրջանները: Համանման պատժիչ արշավանքով 959 թ. հնազանդեցրեց նաև Աղձնիքի արաբական ամիրայությանը : 961 թ. Աշոտ III-ը մեծ հանդիսավորությամբ գահանիստ մայրաքաղաք օծեց արագ զզարգացող և վաճաոաշահ Անին: Այնուհետև Խոսրովանուշ թադուհու աջակցությամբ հոգաց Անիի կառուցապատման աշխատանքները, իսկ Ջորագետի հովտում հիմնեց Սանահինի և Հաղպատի վանական համալիրներր, որոնք դարձան ուսման և գիտության նշանավոր կենտրոններ:

 Բյուգանդական կայսրությունը 967 թ. խարդախ միջոցներով զավթելով Տարոնի Բագրատունյաց իշխանությունը և այն դարձնելով առանձին բանակաթեմ՝ արդեն 970-Հաղպատի և Սանահինի վանական համալիրներական թթ. սկսեց սպաոնալ հայոց թագավորությանը: Աշոտ III-ը հայկական 80հազարանոց զորաբանակով Հարք գավառում ընդառաջ ելավ իր տիրույթներին սպառնացող բյուզանդական զորքերին, և կայսր Հովհաննես I Չմշկիկը 974 թ. խոհեմաբար խաղաղության և բարեկամության պայմանագիր ստորագրելով՝ հեռացավ Բագրատունյաց սահմաններից;

Աղբյուրը՝

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 98=99

 

 

                    Կատվալյան Մ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am