Աշոտ Գ ՈղորմածԱշոտ Գ Ողորմած: Մահացել է 977թ.: 953թ.-ից՝ Հայոց թագավոր: Կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ինչի շնորհիվ ձևավորվել է հայկական թագավորությունների դաշնակցային միություն՝ Աշոտ Գ-ի գերագահությամբ: Թագավորության հոգևոր կենտրոններն են դարձել նրա և կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ կառուցված Սանահինի և Հաղպատի վանքերը: 958թ. որդուն՝ Սմբատ Բ-ին, կարգել է գահակից: 961թ. մայրաքաղաք է հռչակել Անին: Բյուգանդական կայսրությունը 967 թ. խարդախ միջոցներով զավթելով  Տարոնի Բագրատունյաց իշխանությունը և այն դարձնելով առանձին բանակաթեմ՝ արդեն 970-ական թթ. սկսեց սպաոնալ հայոց թագավորությանը: Աշոտ Գ-ն հայկական 80 հազարանոց զորաբանակով Հարք գավառում ընդառաջ ելավ իր տիրույթներին սպառնացող բյուզանդական զորքերին, և կայսր Հովհաննես I Չմշկիկը 974 թ. խոհեմաբար խաղաղության և բարեկամության պայմանագիր ստորագրելով՝ հեռացավ Բագրատունյաց սահմաններից:

 Հաջորդել է հորը՝ Աբաս Բագրատունուն: Նշանավորվել է շինարարական աշխատանքներով (հատկապես Անիի կառուցմամբ), ինչպես նաև զինված ուժերի հզորացմամբ: Աշոտ Գ-ի գահակալումը նշանավորվել է երկրի տնտեսական, քաղաքական, մշակութայի վերելքով: Իր գթասրտության և ժողովրդի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար ստացել է «Ողորմած» պատվանունը: Թաղված է Հոռոմոսի վանքում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am