Աշոտ Դ Բագրատունի: Հայոց թագավոր 1020-ից: Ծննդյան թիվն անհայտ է: Մահացել է 1041թ., թաղվել է Անիում, Բագրատունյաց արքայական դամբարանում: Հաջորդել է հորը՝ Գագիկ Ա-ին, որն իշխանությունը կտակել էր որդիներին՝ Հովհաննես-Սմբատին և Ա.Դ-ին: Եղբոր հետ գահակալության պայքարում Աշոտ Դ Բագրատունին, ի վերջո, ճանաչվել է Հայոց թագավոր «Դրուց աշխարհում» (Գուգարքի մի մասը, Գեղարքունիքը և այլն)՝ նրա մահից հետո երկիրն իր իշխանության ներքո միավորելու պայմանով:

Աշոտ Դ Բագրատունին խաղաղ հարաբերություններ է պահպանել Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի հետ: Հարևան մահմեդական ամիրաների դեմ կռիվների արդյունքում ընդարձակել և ամրապնդել է իր իշխանությունը:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե., 1991:

Մաթեվոսյան Ռ., Գահակալական պայքարը Գագիկ I-ի հաջորդների օրոք, ՊԲՀ, 1979, № 1:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am