Աշոտ Բագրատունի Մսակեր: Մահացել է 826թ.: 790թ.-ից՝ Հայոց իշխան (պաշտոանապես՝ 804թ.-ից): Օգտվելով Կամսարական և Մամիկոնյան տոհմերի թուլացումից՝ ընդարձակել է Բագրատունիների կալվածքները (Շիրակ, Արշարունիք, Տարոն), նստավայրը Դարույնքից տեղափոխել Բագարան: Արաբական սպառնալիքից փրկելու համար օժանդակել է Գնունիներին, վերջիններիս Աղիովիտից տեղափոխել Տայք: Եղբորը՝ Շապուհ Բագրատունուն, նշանակել է Հայոց սպարապետ, խնամիացել Արծրունիներին:
Օգտվելով Արաբական խալիֆայության անկայուն վիճակից՝ իշխել է ինքնուրույն, որը պատմիչ Միքայել Ասորուն հիմք է տվել նրան համարելու Բագրատունի առաջին թագավորը: Սմբատ Բագրատունու որդին է: Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ «Մսակեր» մականունն ստացել է պաս չպահելու համար:
Աշոտ Մսակերի հաջողությունները նպաստել են Բագրատունիների հետագա հզորացմանը և վերելքին:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am