Աշոտ Ա ՄեծԱշոտ Ա Մեծ: Ծնվել է 820թ.: Մահացել է 890թ.: 855թ.-ից՝ Հայոց սպարապետ: 885թ.-ից՝ Հայոց թավագոր: Հայ իշխանների և բարձրադաս հոգևորականների համատեղ խորհրդում 869թ. Աշոտ Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր: Բացահայտելով իր և հայ մեծամեծ իշխանների դեմ արաբ ոստիկան Ահմադի գլխավորությամբ նախապատրաստած դավադրությունը՝ 875 թ. Աշոտ Բագրատունին ձերբակալեց ոստիկանին, զինաթափեց արաբական զորքր և ծանակելով արտաքսեց երկրից:

 Անկախացած և ռազմաքաղաքական վերելքի ուղին բռնած Հայաստանը շուտով գրավեց նաև Բյուզանդիայի ուշադրությունը: Մակեդոնական (Հայկական) կայսերատան հիմնադիր Վասիլ 1-ը (867-886) առաջիններից մեկն էր, որ փորձեց շա- հել Աշոտ Բագրատունու զինակցությունը՝ ընդդեմ խալիֆայության: Սակայն Աշոտ Բագրատունին, բարեկամական հարաբերություններ հաստատելով Վասիլ 1-ի հետ, խոհեմաբար չեզոքություն պահպանեց հակամարտող կողմերի միջև: Մութավաքիլ խալիֆը հայ-բյուզանդական մերձեցումը կասեցնելու և Աշոտ Բագրատունուն սիրաշահելու նպատակով 885թ. նրան ճանաչեց «թագավոր Հայոց և Վրաց»: Հայոց արքայի գահը ճանաչեց նաև Վասիլ I կայսրը:

 Բադրատունյաց նորահիմն և միջազգային ճանաչման արժանացած թագավորության իրավասությունը տարածվում էր Հայաստանի մեծագույն մասի վրա, բացառությամբ Բյուզանդիային միացված արևմտյան «աշխարհների» (Փոքր Հայք, Բարձր Հայք, Ծոփք) և խալիֆայության Զազիրա կուսակալությանը կցված հարավային որոշ գավառների:

 Հայ և արաբ պատմագիրների հաստատմամբ Աշոտ I Բագրատունու գահակալման տարիներին (885-890) հայկական պետության սահմաններր հարավում ընդգրկում էին Կորճայք և Աղձնիք նահանգների մեծ մասը՝ մինչև Ջազիրա, հարավ-արևելքում հասնում էին Ատրպատական, արևելքում՝ մինչև Պարտավ, արևմուտքում՝ Ծոփք և Բարձր Հայք, հյուսիս-արևմուտքում՝ մինչև Եգերաց աշխարհ, հյուսիսում՝ մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան և Ալանաց դուռը: Աշոտ 1-ի գերիշխանությանր ենթարկվեցին վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և Հայոց Արևելից կողմերի (Արցախ, Ուտիք) թագավոր Համամ Բագրատունին:

 Հայոց և վրաց միացյալ թագավորության հյուսիսային սահմաններն ամրապնդելու մտահոգությամբ Աշոտ 1-ը 887թ. արշավեց մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան, ընկճեց տեղի անհաշտ ցեղերին, իսկ Եգերաց աշխարհի թագավորին հարկադրեց ընդունել իր գերիշխանությունր: Աշոտ 1-ի գահաժառանգ որդին՝ իշխանաց իշխան Սմբատը, զենքի ուժով ճնշեց Գ՚ուգարքի և Ուտիքի իշխանների անհնազանդությունր և նրանց ենթարկեց Բագրատունյաց գահին: Այնուհետև Աշոտ 1-ը զբաղվեց Բագարան մայրաքաղաքի կառուցապատմամբ, երկրի պաշտպանական համակարգի բարելավմամբ և բանակի (40 հազար հեծյալ մարտիկ) հզորացմամբ՝ մահից հետո իր որդի Սմբատին թողնելով կայուն և վերընթաց զարգացում ապրող թագավորություն:  862թ. Արաբական խալիֆայությունից ճանաչվել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխան:

 Սմբատ Բագրատունու որդին է: Բագրատունի արքայատան հիմնադիրն է: Թաղված է Բագարանում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,

2005 թ.

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Երևան, 2012,

Եղիազարյան Ա, Հայ Բագրատունիների տերությունը (885-908թթ.), Երևան, ԵՊՀ հրատ., 2011:

Բագրատունիների թագավորության սկբնավորումը:Աշոտ I, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայք:

Բագրատունի թագավորների բյուզանդական թագը:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am