Աշոտ IV և Հովհաննես-Սմբատ: Գագիկ 1-ի մահից հետո գահաժառանգման համար սուր պայքար ծավալվեց նրա որդիներ Հովհաննես-Սմբատի և Աշոտի միջև: Բագրուտունյաց տերության մեծամեծ իշխանների ու թագավորների միջամտությամբ շուտով կնքվեց համաձայնություն, ըստ որի Հովհաննես-Սմբատն ավագության իրավունքով գահակալելու էր երկրի կենտրոնական տիրույթներում, իսկ Աշոտ IV-ը եզերական տիրոյթներում («դրսի աշխարհում»): Ընդ որում անզավակ Հովհաննես-Սմբատի մահից հետո «թագավոր ամենայն տանն Հայոց» իրավունքը վերապահվելու էր Աշոտ IV-ին:
Օգտվելով Բագրատունյաց կենտրոնական թագավորության ներքին ճգնաժամից՝ նրանց վրա միաժամանակ հարձակվեցին թե՛ Ատրպատականում հաստատված սելջուկյան թուրքերը և թե' Բյուզանդական կայսրության զորքերը: Սելջուկյան թուրքերը Նախճավան-Դվին ուղիով 1021 թ. հասան մինչև Նիգ գավառը (Ապարան), սակայն այնտեղ Բջնիի իշխան Վասակ Պահլավունին ջախջախեց նրանց և դուրս շպրտեց երկրի սահմաններից:
Բյուզանդիայի կայսը Վասիլ II-ը 1021 թ. ծանր պարտության մատնեց վրաց-աբխազական զորքերին, դաժան դատաստան տեսավ նրանց աջակցող Տայքի և Կղարջքի հայ բնակչության հետ, ապա նահանջեց Տրապիզոն և նախապատրաստվեց ներխուժել Բագրատունյաց կենտրոնական տիրույթները: Նույն թվականին նա Արծրունյաց Սենեքերիմ թագավորին հարկադրեց Վասպուրականը «կտակել» Բյուզանդիային և փոխարենը տիրույթներ ստանալ Սեբաստիայի նահանգում: Վասիլ II-ի հետ բանակցություններ վարելու և նրա հարձակումը կանխելու նպատակով հայոց թագավոր Հովհաննես-Սմբատը 1022 թ. հունվարի սկզբին բյուզանդամոլ կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի գլխավորությամբ մի պատվիրակություն ուղարկեց Տրապիզոն:Կայսեր պարտաղրմամբ կաթողիկոսը կնքեց համաձայնագիր ֊կտակ, որով Հովհաննես-Սմբատի մահից հետո նրա տիրույթները՝ Անի մայրաքաղաքով, անցնելու էին բյուզանղական կայսրությանը:
1041 թ. գրեթե միաժամանակ մահացան (թերևս բյուզանղական արքունիքի կազմակերպած դավով) թե´ Աշոտ VI-֊ը, թե´ Հովհաննես-Սմբատը: Պահն օգտագործելով՝ նույն թվականին բյուգանդական մեծաքանակ զորքերը ներխուժեցին Շիրակ և պաշարեցին Անի մայրաքաղաքը: Անիի բնակչությունը և հայկական զորքերը Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախեցին զավթիչներին; Հայրենասեր ուժերր Վահրամ Պահլավունու նախաձեռնությամբ 1042 թ. հայոց թագավոր հռչակեցին Աշոտ IV-ի 18-ամյա որդուն՝ Գագիկ II-ին: Հայերին 1044 թ. հաջողվեց ևս երկու անգամ հաղթել Անին պաշարած բյուզանզական բանակներին և պահպանել թագավորության անկախությունը:
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 100-101
Կատվալյան Մ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am