Արզումանյան Գուրգեն ՄիրզոյիԱրզումանյան Գուրգեն Միրզոյի: Ծնվել է 1914թ. մարտի 10-ին Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում: Զորակոչվել է զինված ուժեր 1935թ. Ուզբեկստանի Սամարղանդի շրջանային զինկոմիսարիատի կողմից: 1939թ. ավարտել է կրտսեր լեյտենանտների դասընթացները: Մասնակցել է 1939-40թթ. խորհրդա-ֆիննական պատերազմին: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Մարտնչել է Արմ., Ստալինգրադյան, Հվ.-Արմ. և Կենտրոն. ռ-ճակատներում: 1943թ. սեպտեմբերի 22-ին սուսերակիրների էսկադրոնի հրամանատար գվարդյայի լեյտենանտ Արզումանյանը Կուլիկովկայի (Չերնիգովի մարզ, Ուկրաինա) համար մղվող մարտերում, Դնեպրի մատույցներում, հետ մղելով հակառակորդի հակագրոհը ծանր վիրավորվել է, բայց շարունակել է ղեկավարել վաշտը և կատարել ռազմական առաջադրանքը: Այդ մարտում Արզումանյանը 2-րդ անգամ մահացու վիրավորվել է և զոհվել: Թաղված է գ. Մակաշինում (Գորոդնյանսկի շրջան, Չերնիգովի մարզ): Սնովի գետանցման և գ. Կուլիկովկայի ազատագրման համար մղված մարտերում դրսևորած անձնական արիության և հերոսության համար սուսերակիրների էսկադրոնի (54-րդ գվարդիայի հեծելազորային գունդ, 14-րդ գվարդիայի հեծելազորային դիվիզիա, 7-րդ գվարդիայի հեծելազորային կորպուս, 61-րդ Բանակ, Կենտրոն. ռազմաճակատ) հրամանատար գվարդիայի լեյտենանտ Գ. Մ. Արզումանյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. հունվարի 15-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հր. 7-րդ գվ. Հեծելազորային կորպուս, № 024, 12.10.43) շքանշաններով, «Արիության համար» մեդալով: Գերեզմանին կանգնեցված է բրոնզե կիսանդրի: Նրա անունով գ. Մակիշինում անվանակոչված է փողոց:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am