Արզումանյան Անուշավան Աղաֆոնի: Ծնվել է 1904թ. փետրվարի 14-ին Հայաստանի Կավարտ գյուղում (այժմ՝ ՀՀ Կապան քաղաքի շրջագծում):
Մահացել է 1965թ. հունիսի 18-ին Ռուսաստանի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք Մոսկվայում: Տնտեսագետ, հասարակական գործիչ, ԵՊՀ ռեկտորներ: 1928թ. ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսական ինստիտուտը:
1935թ. ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ագրարային ինստիտուտը: 1937թ. օգոստոս-սեպտեմբեր՝ ԵՊՀ ռեկտոր: 1946-1952թթ. Բաքվի Ս. Կիրովի անվան պետական համալսարանում որպես դեկան: Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր 1953թ.-ից՝ ԽՍՀՄ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն:
1956-1965թթ.՝ Համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն: 1962-1965թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության բաժանմունքի ակադ-քարտուղար: 1965թ.՝ ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպիչ և տնօրեն:
1958թ.՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ: 1962թ.՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս: Լենինի շքանշանակիր:
Գ.Ա. Արզումանյանի եղբայրն է:Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից նա կամավոր մեկնել է բանակ, ծառայել մինչև պատերազմի ավարտը: Արզումանյանը հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատությունների, որոնցից շատերը լույս են տեսել նաև օտար լեզուներով:
Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, Սահմանադրական հանձնաժողովի ու Ազգությունների խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, խորհրդա-ամերիկյան ինստիտուտի փոխնախագահ, Խորհրդային մեծ հանրագիտարանի գիտական խորհրդի, խորհրդային ու օտարերկրյա մի շարք հրատարակությունների խմբագրական խորհուրդների անդամ:
Մեծ է Արզումանյանի ծառայությունը երիտասարդ գիտական աշխատողների պատրաստման գործում: Անուշավան Արզումանյանի անվամբ է կոչվում Կապան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
Երկեր
Արզումանյան Ա.Ա., Տնտեսագիտական ընտիր երկեր, Եր., 1971:
Арзуманян А.А., Кризис мирового капитализма на современном этапе, М., 1960.
Арзуманян А.А., Борьба двух систем и мировое развитие, М., 1964.
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am