Արխանյան Գալուստ (Հաջի Բեկ): Ազգային-ազատագրական շարժման գործիչ, Ֆիդայի: Ծնվել է 1870թ., էրզրումի նահանգի Կուռուչայ գավառի Փոքր Արմտակ գյուղում: Մահացել է 1905թ., Երզնկայում: ՍԴՀԿ անդամ: Սովորել է ծննդավայրի դպրոցում: Աշխատել է Կ. Պոլսում, որտեղ ծանոթացել է հնչակյան գործիչների հետ և ընդգրկվել հեղափոխական շարժման մեջ: Մասնակցել է Գումգափուի ցույցին (1890-ի հուլիսի 15): Իր միջոցներով զենք է գնել և փոխադրել Արմտան: 1891-ին կազմակերպել է ֆիդայիների խումբ, 1892-ին բախումներ ունեցել Դերսիմի և Օվաճըկի քրդերի հետ, որոնք ավարտվել են հաղթանակով: Գործակցել է Ռ. Շիշմանյանի հետ: Բազմիցս կարողացել է սանձել հայ գյուղացիությանը կեղեքող քուրդ ավազակախմբերին:
1893-ի սեպտեմբերին Գալուստ Արխանյանի խումբը պաշարվել է Փոքր Արմտանում: Թուրքական զորքի հետ եռօրյա մարտում հայդուկների մեծ մասը նահատակվել կամ վիրավորվել է, իսկ զինամթերքը սպառվելուց հետո Գալուստ Արխանյանը ստիպված հանձնվել է և տեղափոխվել Երզնկայի բանտ, որտեղ էլ մահացել է: Ստացել է «Մնձուրի առյուծ» պատվանունը:
Վ. Փափազյանը նրա կերպարը մարմնավորել է «Հաջի բեկ» վիպակում:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am