Արտավազդ Ա: (Ծննդյան և մահվան թվականները անհայտ): Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 160-115-ին: Հաջորդել է հորը` Արտաշես Ա-ին: Հոր կենդանության օրոք վարել է սպարապետի պաշտոնը, կոտորել Մուրացյանների նախարական տոհմը, դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը' Դարանադյաց Անիի քրմապետ Մաժանին:

 Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից (ապագա Տիգրան Ա, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից:

 Պարթևաց արքա Միհրդատ II-ի դեմ կռվում հաջողության չհասնելով՝ հաշտություն է կնքել և պատանդ տվել եղբորորդուն' գահաժառանգ Տիգրանին (Տիգրան Բ Մեծ):

 Ըստ ժողովրդական ավանդության' Արտավազդ Ա որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am