Արտավան Արշակունի: Եղել է զինվորական գործիչ, զորավար: Ծննդյան և մահվան թվերն անհայտ են: Մասնակցել է Բյուզանդիայի դեմ Պարսից արքա Խոսրով I Անուշիրվանի (531-579) արշավանքներին: Սպանել է Հայքի կուսակալ ազգադավ Ակակիոսին, ապա՝ նաև ապստամբ հայերի դեմ ուղարկված բյուզանդական հայազգի զորավար Սիտտասին:
Հետագայում անցել է Բյուզանդիա, մասնակցել Լազիկայում և Հայաստանում պարսիկների դեմ մղված կռիվներին: Հայկական զորագնդով մասնակցել է Լիբիայում վանդալների դեմ պատերազմին, կազմակերպել Նումիդիայի ապստամբ զորահրամանատար Գոնթարիսի սպանությունը (545): 546-ին, նվաճելով Լիբիան, դարձել է նրա կառավարիչը:
548-ին բանտարկվել է Հուստինիանոս I կայսեր դեմ դավադրություն նախապատրաստելու մեղադրանքով:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am