Արևշատյան Սեն Արևշատյան Սեն Սուրենի: Ծնվել է 1928թ. հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում: Մահացել է 2014թ. հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում: Եղել է փիլիսոփա, պատմաբան, հայագետ:

 Ավարտել է ԵՊՀ (1949): 1959-ից աշխատում է Մատենադարանում, 1982-ից՝ տնօրեն, «Բանբեր Մատենադարանի» հանդեսի գլխավոր խմբագիր:

 Աշխատանքները վերաբերում են հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության, աղբյուրագիտության և բնագրագիտության հարցերին:

 Հրատարակել է հայ փիլիսոփայության հուշարձանների քննական տեքստեր, փոխադրություններ, աշխարհաբար, ռուսերեն թարգմանություններԱնանուն մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի», 1961, ռուս., Անանիա Շիրակացի, «Տիեզերագիտություն», 1962, ռուս., համահեղինակ, Դավիթ Անհաղթ, Երկ., 1975, 1980, ռուս., 1980, 1999, հայ., Գրիգոր Տաթևացի, «Սողոմոնի առակների մեկնությունը», 1999, ռուսական և այլն):

 Հայաստանի մշակույթի ֆոնդի հիմնադիր-նախագահ (1986-88): Մի շարք միջազգային ակադեմիանների անդամ:

 1978թ. ստացել է ՀՀ Պետական մրցանակ: 2001թ-ից Երևանի պատվոր քաղաքացի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Սահակ - Ս. Մեսրոպ շքանշան (2004):

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

Պլատոնի երկերի հայերեն թարգմանության ժամանակը, ԲՄ, հ. 10, 1971:

Դավիթ Անհաղթը հին Հայաստանի ականավոր փիլիսոփա, Ե., 1980:

Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Ե., 1984 (համահեղինակ):

Философские взгляды Григора Татеваци, Е., 1957;

Формирование философской науки в древней Армении (VVI вв.), Е., 1973;

К истории философских школ средневековой Армении (XIV в.), Е., 1980.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am