Արծվաշեն (Արցախ): Գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 78 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 128 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 2819,5 հա տարածք, որից 1550,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 1147,2 հա անտառային հողեր։ Արծվաշեն համայնքի մեջ ընդգրկված է Մխանցք գյուղը։ Մխանցք գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 94 մարդ, կա 26 տնտեսություն։ Արծվաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 109 մարդ, կա 35 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am