Արցախ հայրենակցական միություն: Հիմնվել է 1988 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում՝ Ա. Մանասյանի, Լ. Ալավերդյանի, Ի. Մուրադյանի, Ս. Շահմուրադյանի, Ա. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։ Միության գործադիր մարմնում ԼՂՀ Մարտակերտի շրջանից ընդգրկվել են Բ. Կարապետյանը, Ս. Նարիմանյանը, Ղ. Բեգլարյանը, Ա. Ապրեսյանը, Ասկերանի շրջանից՝ Ա. Գաբիելյանը, Ա. Ասմվելյանը, Ն. Հարությունյանը, Մարտունիի շրջանից՝ Ռ. Դանիելյանը, Գ. Սաֆարյանը, Վ. Սարուխանյանը, Հադրութի շրջանից՝ Շ. Մկրտչանը, Հ. Մուրադյանը, Ս. Մաթևոսյանը, Շուշիի շրջանից՝ Մ. Թավարյանը, Վ. Աթայանը, Ստեփանակերտից՝ Կ. Ադամյանը, Ի. Ադամյանը։ Միության նպատակն էր ՀՀ-ում և այլ երկրներում ապրող արցախցիներին միավորելը, ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի և նրան հարակից հայկական գյուղերի բնակչությանը սոցիալտնտեսական, ֆինանսական օգնություն կազմակերպելը, բռնագաղթածներին ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակեցնելը և նոր գյուղեր հիմնելը։ 1989 թվականի ապրիլին միության 2-րդ համագումարում ընտրվել է նոր գործադիր մարմին (նախագահ՝ Ա. Մանասյան, քարտուղար՝ Ի. Միքայելյան)։ 1990 թվականից միությունը ձեռնամուխ է եղել կամավորական ջոկատների կազմակերպմանը, զենք ու զինամթերք է առաքել Արցախ։ 1991 թվականին կայացած չորրորդ համագումարում միության նախագահ է ընտրվել Յու. Հովհաննիսյանը։ Միությունը (գործել է մինչև 1997 թվականը, ապա աստիճանաբար ինքնալուծարվել, իսկ 2001-ին Հ. Հարությունյանի նախաձեռնությամբ վերականգնվել է։
Գրականություն՝
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am