Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Արցախ-Հայաստան հասարակական-քաղաքական կազմակերպություն

 Արցախ-Հայաստան հասարակական-քաղաքական կազմակերպություն: Արցախ-Հայաստան հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1988 թվականին (գրանցվել է 1992 թվականին) Երևանում։ Նախաձեռնողներն ու հիմնադիրներն էին Ս. Աբրահամյանը, Լ. Այզումանյանը. Լ. Աղալովյանը (նախագահ՝ 1987-1996 թվականներին), Ռ. Բեգլարյանը, Ս. Մեղքրականը (նախագահ՝ 1996 թվականից). Ս. Սուլեյմանյանը և ուրիշներ։ «ԱՂ»-ի գլխավոր նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը Արցախի ազատագրման, անկախության ամրապնդման, սոցիսդտնտեսական զարգացման և համազգային այլ խնդիրների լուծման համար։ Կազմակերպությունը մասնաճյուղեր ունի Մասիսում, Եղվարդում, Չարենցավանում-Հրազդանում և Վանաձորում։

 Արցախյան պատերազմի տարիներին կազմակերպել է կամավորական ջոկատներ, ԼՂՀ առաքել սննդամթերք և հանդերձանք, զբաղվել փախստականների տեղավորման և նյութական օժանդակության հարցերով։ Հանդես է եկել քաղաքական հայտարարություններով՝ ի պաշտպանություն Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման, նամակներով դիմել խոշոր տերությունների ղեկավարներին, հանդիպել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Մերժել է Արցախի հարցի «փուլ առ փուլ» լուծման տարբերակը։ Հրատարակել է Արցախը հայկական տարածք լինելու մասին հիմնավոր գիտական հոդվածներ, գրքեր, կազմել քարտեզներ։ «Ա-Հնպաստել է Արցախի պետական համալսարանի բացմանը։

1994 թվականից «Ա-Հաշխատանքներ է տանում ԼՂՀ տնտեսության վերականգնման, զարգացման. բնական պաշարների արդյունավետ օգտագործման, ՀՀ-ի հետ ինտեգրման բնագավառներում։

Ս. Մելքումյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am