Արարատով Քրիստափոր ԳերասիմիԱրարատով Քրիստափոր Գերասիմի: Ծնվել է 1876թ. հունիսի 18-ին Ցարական Ռուսաստանի Նալչիկ քաղաքում: Մահացել է 1937թ. դեկտեմբերի 10-ին Խորհրդային Հայաստանի Երևան քաղաքում:

 Ավարտել է Թիֆլիսի կադետ, կորպուսը (1892), Ս. Պետերբուրգի Միխայլովյան հրետանային ուսումնարանը (1896), Ցարսկոյե Սելոյի դպրոցը (1914), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները (1926):

Մասնակցել է Առաջին աշխարհամարտին (Հվ. արմ., Հս. արմ., Արմ. և Կովկասյան ռազմաճակատներում): 1918-ին՝ Հայկական առանձին կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին (1918, մայիսի 21-29):  1919-ի մարտ - ապրիլի 20-ը ՀՀ ռազմական նախարար:

 Գերի է ընկել Կարսի անկման (1920, հոկտ. 30) ժամանակ: Ազատվել է խորհրդային կառավարության միջնորդությամբ և 1921-ի վերջին վերադարձել Հայաստան: 1923-25-ին՝ Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, ապա ղեկավարել է ԵՊՀ և ՀԳԻ ռազմագիտական ամբիոններըԱնհիմն բռնադատվել է և գնդակահարվել, հետմահու արդարացվել:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am