Առաքելյան Իսաջան: Ծննդյան թվականը անհայտ է: Եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը: Ուսումնասիրել է ռազմական գործը: Սովորել է ռումբ պատրաստելու արհեստը: Գործել է ՀՀԴ Շուշիի կազմակերպությունում: 1902թ. Կուսակցության հանձնարարությամբ ուղարկվել է Կարս, գործել Եգորի (Ե. Առուստամյան), Իշխանի և Թորգոմի հետ: 1902թ. ապրիլին անցել է ռուս-թուրքական սահմանը և քարոզչություն կատարել Բասենի շրջանում: Եղել է ՀՀԴ կուսկացության անդամ:

 Ռումբի պատրաստման մի սխալի հետևանքով 1903թ. օգոստոսի 29-ին երեկոյան ժամը 5-ին Կարսի Կուբինսկի գնդի հետևում գտնվող բնակարանում զոհվել է պայթյունից:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am