Արամյան Արամ, (Աշոտ, Թաթուլ): Ծնվել է 1870 թվակկանին Կարինում-մահացել է 1899 թվականին Կարինում): Եղել է ազգային-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում: Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար: 1888-89-ին Թիֆլիսում մտել է հեղափոխական խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում: Կարինում, 1891-ին, գաղափարական տարաձայնությունների պատճառով անարդարացիորեն ահաբեկել է «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության հիմնադիր Խ. Կերեքցյանին: 1895-ին գործել է Տարոնում, 1896-ին՝ Կարսում, Բասենում, Կարինում, գործակցել Հրայրին, կազմակերպել ֆիդայական խմբեր: Մատնությամբ ձերբակալվել է. թուրքական իշխանությունները նրան կախաղան են բարձրացրել Կարինում:
Գրականության ցանկ
«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:
Ով ով է. Հայեր, կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am