Արաբո (Առաքել, Մխիթարյան Ստեփանոս) ծնվել է 1863 թվականին, գյուղ Կուռթերում (Բիթլիսի նահանգի Սասուն գավառ), մահացել 1893 թվականին Գյալիսորի ձորում (Խնուսի և Մուշի միջև): Հայ ագգային-ագատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ական թթ.): Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրոցում: Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում: Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ: 1892-ին թուրքական իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյիև, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից, շարունակել իր գործունեությունը: 1889-ից սկսած՝ քանիցս այցելել է Կովկաս, 1892-ին Թիֆլիսում մասնակցել ՀՀԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին: Գյալիսորի ձորում ընդհարվել է քրդերի հետ և զոհվել: Հյուսվել են Արաբոյի խիզախությունը գովերգող երգեր:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am