Անտինյան Ավագ Անտինյան Ավագ Վարդանի: Խորհրդային Միության հերոս (23.09.1944): Ծնվել է 1917թ. հունվարի 15-ին Հայաստանի Համզաչիման գյուղում (այժմ՝ Մարգահովիտ՝ Լոռու մարզում): Մահացել է 1989թ. հոկտեմբերի 18-ին ծննդավայրում: Ավարտել է միջնակարգ դպրոցի 7 դասարաննները, անցել աշխատանքի հայրենական գյուղի կոլխոզում:

 Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ մասնակցել է Ուկրաինայի, Լենինգրադի պաշտպանությանը, Վորոնեժի, Բելգորոդի, Չեռնովցիի ազատագրմանը:

 1944թ. հուլիսի 24-ին պաշտպանելով խորհրդային բանակի դիրքերը Լեհաստանի Յարոսլավ քաղաքում՝ Սան գետի ձախ ափին, իր հրամանատարության տակ գտնվող մարտական հաշվարկով, կասեցրել է հակառակորդի ԵՐԵՔ հակահարձակում՝ ոչնչացրել հակառակորդի 6 տանկ, ինքնագնաց հրանոթներ, կենդանի ուժ: Հուլիսի 25-ին (հաջորդ օրը) կասեցրել է հակառակորդի ԵՐԿՈՒ հակահարձակում՝ անձամբ ոչնչացնելով հակառակորդի 18 տանկ, ինչի համար ներկայացվել է ԽՍՀՄ հերոսի կոչմանը: Պատերազմից հետո վերադարձել է հայրենի գյուղ, որպտեղ ստանձնել է գյուղսովետի նախագահի պաշտոնը:

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am