Անդրեասյան Հրաչյա Հմայակի: Խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (1979): Ծնվել է 1932թ. հունվարի 29-ին Ռուսական ԽՍՀ-ի Կրասնոդար քաղաքում: Մահացել է 1999թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում: Ավարտել է Թբիլիսիի հետևակային ռազմական ուսումնարանը (1952), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. (1966) և ԽՍՀՄ Զինված ուժերի Գերագույն շտաբի (1972) ռազմական ակադեմիաները:
Խորհրդային բանակում ծառայել է որպես գումարտակի, մոտոհրաձգային գնդի հրամանատար, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալ, Չեխոսլովակիայում՝ ռազմական խորհրդատու: 1992-ին տեղափոխվել է Հայաստան: 1993-94-ին եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության առաջին տեղակալ, Գերագույն շտաբի պետ:
Գործուն մասնակցություն է ունեցել Շուշիի և Լաչինի ազատագրման գործողությունների պլանների մշակմանը և իրականացմանը: 1994-ին զորացրվել է:
Պարգևատրվել է ԽՍՀՄ, Գերմանիայի և Չեխոսլովակիայի կառավարական և մարտական շքանշաններով և մեդալներով, ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով (2000, հետմահու):
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am