Անդրեասյան Անդրանիկ Վահանի: Ծնվել է 1909թ. հոկտեմբերի 4-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Դերսիմի գավառակում: Մահացել է 1996թ. հուլիսի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսի Ետի Կուլեի որբանոցում: Զբաղվել է ինքնակրթությամբ: Մինչև 1928թ. Ֆրանսիայում աշխատել է մետաղաձուլական մի գործարանում:
1937-1957թթ. և 1969թ.-ից եղել է «Նոր օր» թերթի խմբագիր, այնուհետև 1957-1969թթ.՝ «Պայքար» թերթի խմբագիր: 1963-1968թթ.-ին եղել է «Պայքար» հանդեսի խմբագիր:
1985թ. ստացել է ՀԳՄ Խաչատուր Աբովյանի անվան մրցանակ, իսկ 1987թ.՝ Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզանյան» գրական մրցանակ:
Մեծ եղեռնից մազապուրծ՝ ապաստանել է Ալեքսանդրապոլի, ապա՝ Թիֆլիս, և 1919թ.՝ Կոստանդնուպոլիս, ուր ընդունվել է Ետի Կուլեի որբանոց: 1922թ. որբերի հետ տեղափոխվել է Հունաստան, երկու տարի անց, որպես չափահաս, ուղարկվել է Ֆրանսիա: 1928թ. հաստատվել է ԱՄՆ-ում:
Իր պատմվածքներում անդրադարձել է սփյուռքահայ կյանքին՝ արժևորելով նրա ներկան: Պաշտպանել է աշխատավոր դասի իրավունքները: Հեղինակ է նաև գրական, հասարակական և քաղաքական գործերի: Աճյունասափորը թաղված է Երևանում:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,
2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am