Անդրանիկ (Օզանյան Անդրանիկ Թորոսի) ծնվել է 25.02.1865, Շապին-Գարահիսարում,Օզանյան Անդրանիկ Թորոսի մահացել է 31.08.1927, Չիկոյում (Սակրամենտոյի մոտ, ԱՄՆ), թաղվել է Ֆրեզնոյում  (ԱՄՆ), 1928-ին աճյունը տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, 2000-ին՝ Երևան, ամփոփված է Եռաբլուրում, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Հայ ժողովրդական և Բուլղարիայի ժողովրդական հերոս: Սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում, «մկրտվել հեղափոխական»: Հորն անարգած թուրքին ահաբեկելու համար բանտարկությունից խուսափելու նպատակով, մեկնել է Կ. Պոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891-ին անդամագրվել է ՍԴՀԿ-ին, շուրջ մեկ տարի անց դարձել ՀՀԴ անդամ (դաշնակցությունից հեռացել է 1907-ին, վերականգվել է 1914-ին և երկրորդ անգամ հեռացել 1917-ին): XIX դ. 90-ական թթ. զինվորագրվել է Գուրգեևի, Աղբյուր Սերոբի հայդուկախմբերում: Զենք ձեռք բերելու, ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, էջմիածնում, Թավրիզում, Աալմաստում և այլուր: Համագործակցել է Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ: Աղբյուր Աերոբի մահից (1899) հետո Անդրանիկը գլխավորել է բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր: Նրան մեծ համբավ են բերել հատկապես Առաքելոց վանքի (1901, նոյեմբեր) և Աղթամարի (1904, օգոստոս) կռիվները: 1904-ի վերջին Անդրանիկը եղել է Իրանում ու Այսրկովկասում, հանդիպել է հասարակական քաղաղաքական շրջանների հետ: Թիֆլիսում բարեկամական կապեր է հաստատել և 1914-20-ական թթ. մշտապես առնչվել ու խորհրդակցել է Հ. Թումանյանի հետ: Հայ-թաթարական կռիվների ժամանակ, զենք հայթայթելու նպատակով ուղարկվել է Ֆրանսիա և Բուլղարիա: Հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» (1906) կանոնագիրքը: Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո հանդես է եկել ՀՀԴ երիտթուրքական համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու ՀՀԴ առաջարկը:

Օզանյան Անդրանիկ ԹորոսիԲալկանյան 1-ին պատերազմում (1912-13) Գ. Նժդեհի հրամանատարության ներքո Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում մարտնչել թուրքական զորքերի դեմ, արժանացել սպայի կոչման ու մարտական շքանշանների: Առաջին աշխարհամարտի (1914-18) սկզբին եկել է Թիֆլիս, նշանակվել Հայկական 1-ին կամավորական ջոկատի (Կովկասյան բանակի կազմում) հրամանատար, ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռագմական գործողություններ, մեծ դեր խաղացել հատկապես Դիլմանի ճակատամարտում (1915, ապրիլ), Բիթլիսի ազատագրման ժամանակ: 1917-ին նախաձեռնել է Արևմտահայերի 1-ին համագումարի հրավիրումը (մայիսի 2-11), ընտրվել համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, ձեռնարկել է «Հայաստան» (1917-18) թերթի հրատարակումը:

Անդրանիկը 1918-ի հունվարին նշանակվել է հայկական Երկրապահ զորամասի հրամանատար, ստացել գեներալ-մայորի աստիճան և ղեկավարել է Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանությունը: Սակայն նրան չի հաջողվել պաշտպանել էրզրումը, և զորքը նահանջել է Սարիղամիշ-Ալեքսանղրապոլ ուղղությամբ:

Ալեքսանդրապոլի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով Անդրանիկի գլխավորությամբ կազմավորվել է հայկական առանձին հարվածող զորամաս և տեղաբաշխվել է Ալեքսանղրապոլից հս.՝ դեպի Ախալքալաք ուղղությամբ՝ շուրջ 70 կմ տարածության վրա: Ալեքսանղրապոլի անկումից (մայիսի 15) հետո Անդրանիկի զորամասը նահանջել է նախ Վորոնցովկա (ներկայումս՝ Տաշիր), այնտեղից՝ Ստեփանավան, ապա բարձրացել Դսեղ, որտեղ նրան դիմավորել է  Հ. Թումանյանը:

Անդրանիկի զորամասը չի մասնակցել Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատամարտին, որտեղ թուրքերը կոտորել են ավելի քան 5000 մարդ: Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրի համաձայն դադարեցվել են ռազմական գործողությունները: Պայմանագրով նախատեսվում էր զինաթափել հայկական զինված ջոկատները, այդ թվում՝ նաև Անդրանիկի զորամասը: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ ՀՀ կառավարությանը վնաս չպատճառելու մղումով՝ Անդրանիկը ստիպված հեռացել է Հայաստանից: Դիլիջանից անցել է Ելենովկաևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ դեպի Բաքու շարժվող անգլիկան զորքին և նրա աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու այնտեղ շարունակել պայքարը:

Իր զորամասով և շուրջ 20 հզ. գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել էՆախիջևան, տեղում կարգուկանոն սահմանելուց հետո գավառը հայտարարել Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել ՍտեփանԱնդրանիկ Շահումյանին: Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասն անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար բավականին դժվար իրավիճակում Անդրանիկը կարողացել է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մնալ մինչև 1919-ի մարտի վերջը, ինչը կարևոր նշանակություն ունեցավ Ձանգեզուրը թուրքերից ու մուսավաթականներից պաշտպանելու գործում: Սակայն հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի քաղաքականությունից և դժգոհելով Հայաստանի Կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած ուշադրությունից՝ Անդրանիկը 1919-ի ապրիլին եկել է Էջմիածին, զորամասը զորացրել, ինքն անցել արտասահման: Ֆրանսիայում, ապա Անգլիայում կարճատև դադարից հետո անցել է ԱՍՆ, սակայն շուտով Պողոս Նուբարի հրավերով եկել է Եվրոպա՝ Կիլիկիայի հայերի պայքարին օժանդակելու գործը գլխավորելու նպատակով: Բայց այդ նախաձեռնությունը նույնպես ձախողվել է անգլո-ֆրանսիական հարաբերությունների սրման պատճառով. Ֆրանսիան իր զորքերը դուրս բերեց Կիլիկիայից, և թուրքական բանակը մտավ Կիլիկիա: Անդրանիկը 1922-ից հաստատվել է ԱՍՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում և առավելագույնն արել Խորհրդային Հայաստանին օգնություն կազմակերպելու համար:

Հայաստանի բազմաթիվ վայրերում Անդրանիկիի անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ, կանգնեցվել են նրա հուշարձանները, հյուսվել ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ:

 

 

Տե´ս ավելին`

 

Երկեր`

          1. Անդրանիկի հուշերը, Ժնև, 1935:

          2. Զորավար Անդրանիկ կը խօսի..., Բոստոն, 1994:

            3.Կարապետյան Հ.,Անդրանիկ 1, Երևան, 1992 թ.:

          4.Կարապետյան Հ.,Անդրանիկ 2, Երևան, 1992 թ.:

          5.Կարապետյան Հ.,Անդրանիկ 3, Երևան, 1994 թ.:

Գրականություն`

1. Մարմարյան Ա., Ձորավար Անդրանիկ և իր պատերազմները, ԿՊ, 1920:

2. Ձօրավար Անդրանիկի կովկասեան ճակատի պատմական օրւսգրութիւնը (1914-1917), Բոստոն, 1924:

 3. Թերզիբաշյան Ա., Անդրանիկ, Փարիզ. 1942:

 4. Ահարոնյան Վ., Մարդը և ռազմիկը, Բոստոն, 1957:

 5. Չելեպյան Ա., Զորավար Անդրանիկ և հայ հեղափոխական շարժումը, Ե., 1990: Կարապետյան Հ., Անդրանիկ (կյանքն ու գործունեությունը). Ե., 1992:

 6. Ադայան Օ., Անդրանիկ, Ե., 1994:

 7. Սիմոնյան Հ., Անդրանիկի ժամանակը. ԳԻՐՔ 1-2. Ե., 1996:

 8. Այվազյան Հ., Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Ե., 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am