Ալոյան Գալուստ Հակոբի (Թորոս Դարվիշ)Ալոյան Գալուստ Հակոբի (Թորոս Դարվիշ): Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, զինագործ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ծնվել է 1864թ. Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

Մահացել է 1914թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքում: Զինագործություն սովորել է Տուլայում և Իժևսկում (Ռուսաստան), Թիֆլիսում:

Երևանում հիմնել է զինագործական արհեստանոցներԶենքեր է պատրաստել Ս.Մ. Կուկունյանի խմբի համար:  1890-ական թթ. աշխատել է Թավրիզի զինագործարանում: Մասնակցել է Խանասորի արշավանքի (1897) նախապատրաստմանը:

Հեղափոխական գործունեության համար բանտարկվել է: 1903-ին, բանտից դուրս գալուց հետո, կազմակերպել է ահաբեկչական գործողություններ ցարական գործիչների դեմ: Խուսափելով հետապնդումներից` անցել է Վասպուրական, սպանվել Արելյան Հայաստան անցնելու ճանապարհին: Թիֆլիսում և Երևանում հիմնել է զինագործական արհեստանոցներ: Հեղափոխական գործունեության համար բանտարկվել է:

1903թ., բանտից դուրս գալուց հետո, կազմակերպել է ահաբեկչական գործողություններ ցարական գործիչների դեմ: Խուսափելով հետապնդումներից՝ անցել է Վասպուրական, ապանվել Արևելյան Հայաստան անցնելու ճանապարհին:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am