Ալավերդյան Քրիստափոր Նիկողոսի (Ալավերդով): Ծնվել է 1897 թ. մայիսի 25-ին գ. Օղբին գյուղում (ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում, այժմ՝ ապաբնակեցված): Մահացել է 1942 թ. Նյուրնբերգում: Եղել է խորհրդային ռազմական գործիչ, բանակի գեներալ-մայոր (1940)։ Ավարտել է ԽԱՀՄ Զինված ուժերի ռազմական ակադեմիան (1939)։ 1931-1935-ին եղել է 22-րդ հայկական հեծելազորային, 1939-40-ին՝ 7-րդ բանակի հեծելազորային գնդի հրամանատար՝ ֆիննական պատերազմում։ Հայրենական պատերազմի (1941-45) առաջին օրերին Ալավերդյանի գլխավորած 113-րդ հրաձգային դիվիզիան Բրեստի մոտ հայտնվել է ֆաշիստների շրջափակման մեջ։ Ալավերդյանը վիրավոր գերի է ընկել և տեղափոխվել Համելբուրգի համակենտրոնացման ճամբար։ Գնդակահարվել է Նյուրնբերգի բանտում։
Ալավերդյանի կիսանդրին դրված է Վայքում։ Նրա անունով է կոչվել ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցը։
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am