Ալավերդյան Լարիսա Ասատուրի: Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 21-ին Բաքու քաղաքում: Հասարակական գործիչ, Ղարաբաղյան հիմնահարցերի ուսումնասիրության բնագավառի փորձագետ։ 1966թ. ավարտել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1968-ից ապրում է ՀՀ-ում։ 1968—91-ին ՀԽՍՀ տարբեր գիտահետազոտական ինստիտուտների, Կենտրոնական վիճակագրական վարչության հաշվողական կենտրոնի գիտաշխատող, բաժնի վարիչ, փոխտնօրեն, 1991-2004-ից՝ Ընդդեմ խավական կամայականության. հասակական կազմակերպության հիմնադիր անդամ, գործադիր տնօրեն։ Եղել է «Արցախ» բարեգործական հայրենակցական միության հիմնադիրներից, 1991-95-ին՝ ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ, 1992-96-ին՝ ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների փորձագետ, 1998-2000-ին՝ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի, 1999-ից՝ ՀՀ Կառավարությանն առընթեր Միգրացիայի և փախստականների վարչության խորհրդի, 2002-ից՝ Պատանդների, ռազմագերիների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի անդամ, 2004-ից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (օմբուտսմեն)։ Ալավերդյանը գործուն մասնակցություն է ունեցել փախստականների տեղաբաշխման օրենսդրական, կազմակերպչական, տեխնիկական և մարդասիրական խնդիրների ապահովման, հակամարտության իրավական և քաղաքական մոտեցումների փաստաթղթերի պատրաստման ու տարածման, պատանդների, ռազմագերիների, անհայտ կորածների որոնման, վերադարձի, փոխանակման աշխատանքներին։ Նրա ջանքերով Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպության շրջանակներում, «Փրկենք պատանդ երեխաներին» կարգախոսով, փոխանակման կարգով գերությունից ազատվել է 20 հայ երեխա և 32 ադրբեջանցի կին և երեխա։
Հ. Խաչատրյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am