Ալաֆերդով Ալեքսանդր Գալուստի (Ալավերդյան)Ալաֆերդով Ալեքսանդր Գալուստի (Ալավերդյան): Ծնվել է 1914 թ.  Եյսկ քաղաքում (այժմ՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում): Մահացել է 1994 թ. դեկտեմբերի 19-ին, Սլավյանսկ քաղաքում (Կրասնոդարի երկրամասում): Եղել է փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (30.9.1944, 28.12.1944, 27.6.1945), ապա նաև լեյտենանտ։

Դասակի հրամանատար Ալաֆերդովը Ստալինգրադի շրջանում կոնտուզիա ստանալով գերի է ընկել, ապա փախել ռազմագերիների ճամբարից, որպես զինվոր ծառայել 152-րդ առանձին Հհրաձգային գումարտակում: 1944թ. սեպտեմբերի 28-ին գ. Բեխովի (ք. Ստախովից հվ., Լեհաստան) մոտ կրակի տակ ականապատված դաշտում և փշալարափակոցներում անցուղիներ է բացել:

1944թ. հոկտեմբերի 12-ին Բելուվ գյուղի (Լեհաստան) մոտ ավագ Ալաֆերդովը ականապատված դաշտում բացել է 15մ լայնությամբ անցուղի, ականազերծել 12 ական: 1944թ. դեկտեմբերի 22-ին Ռատասի գյուղի (Լեհաստան) մոտ գիշերը վնասազերծել է 10 հակատանկային ական, փշալարափակոցներում բացել 4 անցուղի:

1945թ. փետրվարի 22-ին Բրեսլաուի քաղաքի (Վրոցլավ, Լեհաստան) մոտ Ալաֆերդովի սակրավորների խումբը վնասազերծեց 70 հակատանկային ական, որից 20 անձամբ Ալաֆերդովն արեց: 1945թ. զորացրվել է: 1957թ. վերականգնել է լեյտենանտի կոչումը: Ապրել է Սադովի ավանում (Սլավյանսկի շրջ., Կրասնոդարի երկրամաս):

1942 թ. ավարտել է Վիննիցայի հետևակային ուսումնարանը։ Շքանշանների արժանացել է Լեհաստանի և Գերմանիայի տարածքներում մղված ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար։

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am