Ակինյան Ներսես Հակոբի: Ծնվել է 1883թ. սեպտեմբերի 10-ին Արևմտյան Հայաստանի Արդվին քաղաքում: Մահացել է 1963թ. հոկտեմբերի 28-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: 1895թ. ընդունվել է Վիեննայի Մխիթարյանների վարժարանը: 1907թ. Մխիթարյանների վարժարանը ավարտելուց հետո, ձեռնադրվել է քահանա և պաշտոնավարել Մխիթարյանների Մայրավանքում: 1916-1920թթ.՝ դպրեվանքի տնօրեն: 1909-1963թթ.՝ միաբանության մատենադարանապետ և «Հանդես ամսօրյայի» խմբագիր (ընդհատումներով): 1923-1929թթ. աշխատել է Ս. Էջմիածնի ձեռագրատանը:
1901թ.-ից եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ: 1954թ.՝ Վիեննայի համալսարանի փիլիսոփայութան պատվավոր դոկտոր: 1929թ. Էջմիածնում ձերբակալվել է, 40 օր անց ազատվել է ու հեռացել Հայաստանից:
Ակինյանի աշխատությունները վերաբերում են հայ-վրացական առնչություններին, հայ միջնադարյան բանաստեղծների կյանքին և ստեղծագործությանը, հայ իշխանական տոհմերին, եկեղեցու պատմությանը և կրոնական գործիչներին և այլն:
Ակինյանի մի շարք անտիպ աշխատություններ պահվում են Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am