Ականանետային դիվիզիոն: Պաշտպանության բանակի ստորաբաժանում: Կազմավորվել է 1992-ի փետրվարին՝ 120 M-անոց ականանետների և 122 մմ-անոց հաուբիցների հիմքի վրա՝ որպես առանձին մարտական միավորում: Հրամանատար՝ Ս. Լիսենկո: Մասնակցել է Մարտակերտի (Սրխավենդ), Ասկերանի (Ջանհասան, Նախիջևանիկ), Մարտունիի (Կարմիր Շուկա) շրջանների, Շուշիի, Կրկժանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1992-ի օգոստոսին մարտկոցի հիմքի վրա կազմավորվել է դիվիզիոն՝ 3 մարտկոցներով, հրամանատարներ՝ Լ. Միրզաբեկյան, Ա. Առաքելյան, Գ. Ավանեսյան: 1993-ի հունիսին Ականանետային դիվիզիոն լուծարվել է և ներառվել 82 մմ-անոց ականանետային դիվիզիոնի մեջ:
Մ. Հաությունյան
Գրականություն՝
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2467
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 811
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am