Ահարոնյան Վարդգես Ավետիսի: Ծնվել է 1888թ. Թուրքիայի Իգդիր քաղաքում: Մահացել է 1965թ. փետրվարի 19-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: Սովորել է Իգդիրի ռուսական գիմնազիայում: 1908թ. ավարտել է Երևանի պետական գիմնազիան: 1908թ. ընդունվել է ՄՊՀ (Մոսկվայի պետական համալսարան) իրավագիտության բաժինը: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ կամավորագրվել է Անդրանիկի գումարտակին՝ թարգմանիչ-գրագրի պարտականություններով:
Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին եղել է հանրապետության դատախազը: ԱՄՆ-ում զբաղվել է հայ մանուկների դաստիարակության գործերով:
Ահարոնյանը Ավետիս Ահարոնյանի որդին է: Ահարոնյանի առաջին պատմվածքները լույս են տեսել ուսանողական տարիներին Մոսկվայում: Կազմակերպել է հանգանակություն՝ դաշնակցության գործերով բանտարկված և հյուծախտով հիվանդ հորը բանտից ազատելու համար: Կամավորական գումարտակների լուծարումից հետո Անդրանիկի հետ մեկնել է Թիֆլիս: Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո մեկնել է Փարիզ՝ հոր մոտ, 1923թ.՝ ԱՄՆ: Վաշինգտոնում բացել է Ահարոնյան դպրոցը, կազմել հայերենի «Հրազդան» դասագիրքը: 1946-1951թթ. հրատարակել է հոր՝ Ա. Ահարոնյանի գործերի 10 հատորյակը: 1964թ. այցելել է Հայաստան:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am