Ագոնց Ստեփանոս Գյուվեր (Ագոնց Ամիրա Գրիգորի)Ագոնց Ստեփանոս Գյուվեր (Ագոնց Ամիրա Գրիգորի): Ծնվել է 1740 թ. նոյեմբերի 20-ին, Ջուրջովում (Տրանսիլվանիա): Մահացել է 1824 թ. հունվարի 29-ին Ս. Ղազարում Վենետիկ): Եղել է հայագետ, աշխարհագրագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր 1800-ից։ Ուսանել է Ս. Ղազար վանքի դպրոցում։ Տիրապետել է մի քանի հին և նոր լեզուների, դասավանդել հայոց լեզու, ճարտասանություն, արվեստ, աշխարհագրություն, աստվածաբանություն։ 1785-1790-ին՝ աբբահայր Ստեփանոս Մելքոնյանի աթոռակալը։ 1790-1800-ին դասավանդել և քարոզել է Տրանսիլվանիայի հայկական գաղութներում։ Ֆրանսիական տիրապետության տարիներին (1806-1814), երբ վերացվել են բոլոր կրոնական միաբանությունները, Ագոնցը Նապոլեոն 1-ի հետ բանակցելով, կարողացել է պահպանել հայկական միաբանությունը, և կայսեր 1810-ի օգոստոսի 17-ի հրովարտակով այն ճանաչվել է գիտական հաստատություն՝ «Հայկական ճեմարան» անվանումով։

 Ագոնցը գրել է պատմաաշխարհագրական, ճարտասանական, կրոնաբարոյախոսական երկեր։ «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» տասնմեկ հատորաևոց (հ. 1, 5, 6-ը գրել է Ղ. Ինճիճյանը) երկում արժեքավոր տեղեկություններ են տրվում աշխարհի բազմաթիվ երկրների և ժողովուրդների աշխարհագրության, պատմության, սովորույթների, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի մասին։

 

Գրականության ցանկ

Երկեր. Ճարտասանութիւն, Վենետիկ, 1775։

Պատմութիւն կենաց և վարուց տեառն Միյիթարայ Սեբաստացւոյ րաբունապետի և աբբայի, Վենետիկ 1810։

 Հասարակախօսութիւն աշխարհագրութեան, Վենետիկ, 1817։

Տեսութիւն պատմութեանց Աստուածաշունչ Սուրբ Գրոց. հ. 1-4, Վենետիկ, 1819։ Տեսութիւն Նոր կտակարանաց Աստուածաշունչ Սուրբ Գրոց, հ. 1-3, Վենետիկ, 1824։

Նկարագիր վարուց Ստեփաննոսի Ագոնց Գիւէր արքեպիսկոպոսի..., Վենետիկ, 1825։

«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ

21

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am