Աղաթոն Մկրտիչ: Ծնվել է 1818թ. Թուրքիայի Կոստանդնուպոլիս քաղաքում: Մահացել է 1890թ.: Սովորել է Կոստանդնուպոլսի Ներսեսյան վարժարանում: Ֆլորենցիայում հետևել է վաճառականների դասընթացների: 1846թ.՝ Կոստանդնուպոլսի «Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր: Մասնակցել է Հայոց բարեգործական ընկերության (1860թ. սեպտեմբեր) հիմնադրմանը: 1861թ.՝ Հայոց բարեգործական ընկերության ընդհանուր ժողովի քարտուղար: Մասնակցել է արևմտահայերի Ազգային սահմանադրության մշակմանը: 1876-1881թթ.՝ Վանի փոխնահանգապետ: 1849թ.՝ Կոստանդնուպոլսի Երկրագործական ընկերության անդամ: Գրիգոր Աղաթոնի եղբայրն է:

 Կազմել է Թուրքիայի տնտեսական զարգացման նախագծեր, կազմակերպել բաժնետիրական ընկերություններ: 1860թ. Միքայել Նալբանդյանը ծանոթացել է նրա հետ և ունեցել նամակագրական կապ: Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից, ինչպես «Քաղաքավարություն համառոտ» (Կ. Պոլիս, 1843, Բ. տպ. 1846):

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am