Աֆանասյան Սերժ: Ծնվել է 1912 թվականին: Մահացել է 1994թ.: Պատմաբան: Իր «Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը անկախությունից մինչև խորհրդային իշխանության հաստատումը (1917-1923)» (1981, Ֆրանսիա) աշխատության մեջ, օգտագործելով փաստագրական սկզբնաղբյուրներ (Ֆրանսիայի արտաքին գործերի և ռազմական նախարարությունների արխիվներ), քննել է Անդրկովկասի 3 հանրապետությունների իրադրությունը՝ 1918-ին Խորերդային Ռուսաստանից անջատվելուց հետո: Բացահայտել Թուրքիայի նվաճողական ծրագրերը Անդրկովկասի և հատկապես Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հեղինակի կարծիքով, Խորհրդային Ռուսաստանից անջատվելը Հայաստանի և հայ ժողովրդի համար ունեցել է ծանր հետևանքներ։ «Սարդարապատի հաղթանակը (Հայաստան, 1918 թ. մայիս)» (1985, ֆրանսերեն-հայերեն հրտարակություն, 1991) աշխատության մեջ ցույց է տվել 1918-ի թուրքական արշավանքի իրական նպատակը. «Էնվեր փաշան գտավ, որ հասել է ժամը իրականացնելու պատերազմի սկզբին ձախողված իր երազանքը՝ ոտքի հանել Ռուսական կայսրության մահմեդական բնակչությանը և իր համար ճանապարհ հարթել դեպի «թուրքական կենտրոնական Ասիա» («Սարդարապատի հաղթանակը…», 1991, էջ 21)։ Թուրք զավթողական այս ծրագրերի տեսանկյունից գնահատելով 1918-ի մայիսին Սարդարապատի ճակատամարտի նշանակությունը հայ ժողովրդի հետագա ճակատագրի համար՝ Աֆանասյանը նշել է. «Հայերի վճռականությունը հասկացնել տվեց թուրքերին, որ այս ժողովուրդը այլևս չի խոնարհվի վայրագ և դաժան հակառակորդի առջև» (նույն տեղում, էջ 56)։ Գրքում վեր Է հանված Արամ Մանուկյանի դերը Երևանը թուրքական ներխուժումից պաշտպանելու գործում։

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am