Աբրո (Սահակյան Մկրտիչ): Ծնվել է 1861թ., Շապին-Գարահիսարում: Մահացել է 1896թ., թաղված է Գելիեգուզանում (Սասունի գավառ): Եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1892-ին հաստատվելով Բաքվում՝ աշխատել է նավթագործարանում, հիմնել բանվորական խմբեր, որոնց հավաքած դրամական միջոցներով օգնել է Արմ. Հայաստան մեկնող կամավորներին և մտավորականներին։ 1895-ին փոքր խմբով անցել է ռուս-թուրքական սահմանը և հասել Տարոն, հիմնել է տեղի դաշնակցական առաջին խմբերը։ Նպատակը ժողովրդին զինելն ու ինքնապաշտպանության նախապատրաստելն էր։

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am