Աբրահամյան Ջիվան Զավենի: Ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին Երևան քաղաքում: Ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում` Աֆղանստանում և պարգևատրվել «Արիության» մեդալով: ՀՀ ՆԳՆ Հատուկ գնդի 1-ին վաշտի հրամանատար: Ակտիվորեն մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի և ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1991թ. ամռանը մեկնել է Շահումյան: Խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնը մտավ Բուզլուխ և Մանաշիդ: Չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը` չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետև վախենում էր Բուզլուխի և Մանաշիդի անտառապատ փեշերից սպասվող հարվածներից: Ջիվանը դիրքից դիրք և զինվորից զինվոր անցնելով զեկավարում էր մարտը: Նման կազմակերպված դիմադրությունը խուճապի մատնեց ադրբեջանցիներին: Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալը և Վերինշենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ ձգվող Ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը: Նա ընկերների հետ դիրքավորվեց Շամփրապտուկի բարձունքը տանող ճանապարհին, փակեց այն: Նպատակ ունենալով գրավել բարձունքը` թշնամին հարձակման անցավ: 1991թ. հուլիսի 20-ին Ջ. Աբրահամյանը Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի հետ ընդունեցին իրենց կյանքի վերջին մարտը: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: 1996 թ. սեպտեմբերի 20-ին հետմահու արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման:
Գրականության ցանկ
Դևրիկյան Վ., Վերջին ճակատամարտը, տես Ավետաբերները (դիմանկարի ժողովածու) գրքում, Ե., 1997։
«Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am