Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցություն

 Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցություն։ Ստեղծվել է «Ղաաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ, որպես Ղարաբաղյան շարժման կազմակերպական կառույց։ 1-ին ծրագիրը հրապարակվել է 1988-ի օգոստոսի 19-ին՝ Ղարաբաղ կոմիտեի հանրահավաքում (Երևանի Ազատության հրապարակ)։ 1988-1990-ին եղել է ամենազանգվածային և հեղինակավոր անկախական, ժողովրդավարական կազմակերպությունը ԽՍՀՄ-ում։ Առաջինն է կոմունիստական իշխանության կողմից ճանաչվել (ՀԽՍՀ ԳԽ 25.06.1989-ի որոշմամբ) և գրանցվել (ՀԽՍՀ ԳԽ 01.11.1989-ի որոշմամբ)։

 Երկրում ծայր առած քաղաքական ճգնաժամի պայմաններում ստեղծված փաստական երկիշխանությունը հարկադրել է ՀՀՇ-ին ստանձնել ԼՂԻՄ-ից ու Ադրբեջանից բռնագաղթած հայերին օժանդակելու և այլ իշխանական գործառույթներ։ Իշխանությունների կամքին հակառակ՝ Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում հրավիրել է ՀԽՍՀ ԳԽ նիստ (24.11.1989), որն աննախադեպ էր ԽՍՀՄ ամբողջատիրության պատմության մեջ։ Տեղի է ունեցել ՀՀՇ 13 համագումար (2003), որից 2-ը՝ արտահերթ։

 Վարչության նախագահներ՝ Լ. Տեր-Պետասյան (1989-1990), Դ. Վանական. (1990-ի օգոստոս-սեպտեմբեր), Վ. Սիրադեղյան (1990-1992, 1997-2000), Տեր-Հուսիկ Լազարյան (1992-1997), Ա. Արզումանյան (2000-2002), Ա. Զուրաբյան (2002-ից)։ Հրատարակել է «Լրատվական թերթիկ», «Հայոց համազգային շարժման խոսնակ» (1989, շաբաթաթերթ), «Եւ այլն» (1988-1989), «Հայք» (ՀՀՇ պաշտոնաթերթ, 1989-99) պարբերականները։

 1990-1998-ին լինելով իշխող կուսակցություն՝ սկզբունքային դեր է կատարել ՀՀ քաղաքական՝ զարգացումներում։ 1990-ի ՀԽՍՀ ԳԽ ընտրություններում շահել է պատգամավորական տեղերի 40 %-ը, ՀԽՍՀ ԳԽ նախագահ է ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը, 1-ին փոխնախագահ՝ Բ. Արարքցյանը։ Ձևավորվել է ոչ կոմունիստական կառավարություն՝ Վ. Մանուկյանի գլխավորությամբ, ընդունել է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը (23.08.1990), անցկացվել է Անկախության հանրաքվե (21.9.1991) և հռչակվել ՀՀ անկախությունը, ընդունվել է ՀՀ Սահմանադրությունը (5.7.1995)։ Ազգային ժողովի ընտրություններում (5.7.1995) շահել է պատգամավորական տեղերի 34 %-ըՀանրապետություն» խմբակցության կազմում ՀՀՇ մոտ 58 % էր)։ ՀՀՇ-ից Լ. Տեր-Պետրոսյանը 2 անգամ ընտրվել է ՀՀ նախագահ, Բ. Արարքցյանը՝ ԳԽ-ի (1991-1995) և ԱԺ (1995-98) նախագահ, Հ. Բագրատյանը նշանակվել է վարչապետ (1993-1996)։

 1998-ի փետրվարի իշխանափոխությունից հետո ՀՀՇ ընդդիմադիր է։ «Հայոց պատմական իրավունք միավորում» կամավորական ջոկատի ազատամարտիկները 

 Մերժելով հայ քաղաքական մտքի ավանդույթում մշտական թշնամու ևԼուսանկարում՝ Բաբկեն Արարքցյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին մշտական բարեկամի կարծրատիպը՝ ՀՀՇ որդեգրել է սեփական ուժերին ապավինելու սկզբունքը, ըստ այդմ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեսել է ոչ թե պատմական իրավունքի և պահանջատիրության, այլ քաղաքական կարգավորման՝ ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Սկզբնական շրջանում ինքնորոշումը հնարավոր է համարել «վերակառուցման» և ԽՍՀՄ Սահմանադրության 70 հոդվածի հիման վրա՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից ԼՂԻՄ-ի հանձնումը ՀԽՍՀ-ին՝միացում»); ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ինքնորոշման սկզբունքի կիրառումը դիտարկել է որպես ԼՂ-ի անվտանգության և զարգացման հուսալի երաշխիք; Ստեղծել է Հայաստանի պաշտպանության խորհուրդ (15.1.1990), ապա՝ Պաշտպանության, կոմիտե, կամավորական ջոկատներ; Իշխանության գալուց հետո ՀՀՇ հաջողությամբ դիմագրավել է խորհրդային և ադրբեջանական իշխանությունների կողմից ԼՂ-ի հայերի բռնագաղթեցման ծրագրին; Ղարաբաղյան պատերազմում ամբողջությամբ ազատագրվել է ԼՂ-ն, ապահովվել նրա փաստական անկախությունը, ցամաքային կայուն կապը ՀՀ-ի հետ, ԼՂ-ի շուրջը ստեղծվել հզոր անվտանգության գոտի, այդ պայմաններում հաստատել զինադադար (16.5.1994); Միջազգայնացնելով ԼՂ-ի հարցը՝ փորձեր է արել ԼՂՀ-ի համար ապահովել հակամարտության բանակցային կողմի կարգավիճակ; Հանդես է գալիս հիմնախնդրի խաղաղ կարգավորման դիրքերից;

Ա. Սարգսյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am