Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ-ն հայկական պետական կազմավորում է։ Հռչակվել է 1991-ի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի միավորմամբ։ Տարածքը՝ 12,047 հգ. կմ2, բն .՝ 144 հգ. (2003), մայրաքաղաքը՝ Ստեփանակերտ։ ԼՂՀ պետական լեզուն հայերենն է։ Հանրապետությունում կա 10 քաղաք, 391 գյուղ, 277 համայնք, որից 267 գյուղական, 10 քաղաքային։

 ԼՂՀ տարածքն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի մի մասը։ Ընդգրկում է Սյունիքի բարձրավանդակը։ Սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը։ ԼՂՀ տարածքը բաժանված է 7 վարչական շրջանների՝ Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շուշիի, Շահումյանի և Քաշաթաղի, որոնք կագմված են քաղաքային և գյուղական համայնքներից (2004)։ Շրջաններում իրականացվում է պետական կառավարում։ Վարչակազմի ղեկավարներին նշանակում և ագատում է ԼՂՀ կառավարությունը։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am